Template:Appeal/default/hy: Difference between revisions

From Donate
Jump to navigation Jump to search
imported>JhsBot
m Bot: Replacing 450 mill. with 470 mill.
Jsoby (talk | contribs)
m 1 revision: importing ready appeals
(No difference)

Revision as of 09:25, 12 December 2011

Գուգլը մոտավորապես մեկ միլիոն սպասարկիչ ունի։ Յահուն ունի շուրջ 13,000 հոգանոց անձնակազմ։ Մենք 679 սպասարկիչ և 95 հոգուց բաղկացած անձնակազմ ունենք։

Վիքիփեդիան համար 5 կայքն է ցանցում և ամեն ամիս ծառայում է 470 միլիոն տարբեր մարդկանց՝ միլիարդավոր էջադիտումներով։

Առևտուրը լավ բան է։ Գովազդը չարիք չէ։ Սակայն այստեղ՝ Վիքիփեդիայում տեղ չունի։

Վիկիփեդիան յուրահատուկ բան է։ Այն նման է հանրային գրադարանի կամ զբոսայգու։ Այն մտքի տաճարի է նման։ Այն մի տեղ է, ուր մենք բոլորս ենք կարող գնալ՝ մտածելու, սովորելու, և մեր գիտելիքներով ուրիշների հետ կիսվելու։

Երբ ես հիմնադրում էի Վիքիփեդիան, կարող էի այն շահույթ հետապնդող ընկերություն դարձնել՝ գովազդային բաններներով, սակայն որոշեցի այլ կերպ վարվել։ Մենք տարիներ շարունակ ջանք ենք թափել այն ընդգրկուն և կայուն պահելու համար։ Մենք իրագործում ենք մեր առաքելությունը և թափոնը թողնում ուրիշներին։

Եթե այս գրությունն ընթերցող յուրաքանչյուր ոք նվիրաբերեր 5 դոլար, տարին միայն մեկ օր պետք կլիներ դրամահավաք անել։ Բայց ոչ բոլորը կարող են կամ ցանկանում են նվիրաբերել։ Եվ դա հասկանալի է։ Ամեն տարի ճիշտ բավական անձինք են որոշում նվիրաբերել։

Այս տարի խնդրում ենք նվիրաբերել՝ 5 դոլար, 10 եվրո, 1000 յեն, կամ ինչ որ կարող եք՝ Վիքիփեդիան պաշտպանելու և պահպանելու համար։

Շնորհակալություն,

Ջիմի Ուելս
Վիքիփեդիայի հիմնադիր